Մենք չենք ճանաչում այդ դատարանը, չենք ճանաչում այդ դատարանի իրավասությունը: Այդպես Էլ դրան կվերաբերվենք։ Այս մասին այսօր ասել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը, պատասխանելով հարցին, թե Հաագայի դատարանն ընդդեմ Ռուսաստանի երկու գործ է հարուցելու։
«Ընդհանուր առմամբ, մենք չենք դադարում հիշել, որ երկար տարիներ ոչ մի միջազգային դատական մարմին, նույնիսկ նրանք, որոնց մենք չենք ճանաչում, ոչ էլ միջազգային հանրության մյուս անդամները, ժամանակ չեն գտել ուշադրություն դարձնել քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը, քաղաքացիական անձանց սպանություններին, որոնք ուկրաինացի ազգայնականները կազմակերպել են Դոնբասում», - ասել է Պեսկովը։
Նշենք, որ քրեական գործերն առնչվելու են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում քաղաքացիանական ենթակառուցվածքները թիրախավորելուն և հարվածներ հասցնելուն։