Այսօր «Արաբկիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ կանչով մեկնել է Մ․ Մելիքյան 2/1 հասցե, որտեղ կառուցվում է էլիտար բազմաբնակարանային շենք, և այնտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ ժամը 15։00-ի սահմաններում վերամբարձ կռունկի ճոպանը կտրվել է, որի եղած երկաթյա շիթերը ընկել են տեղում որպես բետոնագործ աշխատող, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Դավիթ Դավթյանի վրա, ինչի հետևանքով էլ վերջինս տեղում մահացել է։
Դեպքի փաստով՝ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Երևանում կառուցվող բազմաբնակարան շենքի վերամբարձ կռունկի ճոպանը կտրվել Է. 24-ամյա աշխատակիցը տեղում մահացել է․ Shamshyan.com
18:35, 14 մարտ 2023