Հետևեք մեզ։

Հայ-ադրբեջանական սահմանը դիտարկելու են նաև 15 ոստիկաններ Գերմանիայից. Հեբեշտրեյտ

21:11, 15 փետրվար 2023
Հայ-ադրբեջանական սահմանը դիտարկելու են նաև 15 ոստիկաններ Գերմանիայից. Հեբեշտրեյտ

ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանագոտու դիտարկումը կսկսի հաջորդ երկուշաբթի օրվանից:

 

Այս մասին Բեռլինում հայտարարել է կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշտրեյտը։

Նրա խոսքով, հայ-ադրբեջանական սահմանը դիտարկելու են նաև 15 ոստիկաններ Գերմանիայից: Դաշնային կառավարությունն առաջարկում է նաև քաղաքացիական փորձագետներ ուղարկել:

Ընդհանուր առմամբ մոտ 100 կին և տղամարդ պետք է մասնակցեն ԵՄ առաքելությանը, որը գլխավորում է Գերմանիայի դաշնային ոստիկանը: