ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի ղեկավար Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ցոլակ Ակոպյանը:
«Հերթական ապօրինությունը Նախարարության կողմից. բոլոր լրագրողներին, ուսանողներին և աշխատակիցներին հրավիրում եմ Բրյուսովի համալսարանի մեծ դահլիճ ժամը 11:00-ին։ Թքած ունենալով բուհի Կանոնադրության և կոլեկտիվի կարծիքի վրա՝ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը»,-գրել է նա։