Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Օմելչենկոն ֆրանսիական BFM TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Արևմուտքի բազմաթիվ երկրներ համաձայնվել են Կիևին փոխանցել ավելի քան 300 ծանր տանկ։
«Այսօր բազմաթիվ երկրներ պաշտոնապես հաստատել են իրենց համաձայնությունն Ուկրաինային մատակարարել 321 ծանր տանկ։ Ինչ վերաբերում է մատակարարման ժամկետներին, յուրաքանչյուր կոնկրետ դեպքի մասով դրանք տարբեր են։ Որոշ երկրներ պետք է իրականացնեն տեխնիկական սպասարկում, մյուսները լուծում են փոխադրման հարցերը, երրորդներն էլ սպասում են, թե երբ կստանան այլ մոդելներ»,- ասել է ուկրաինացի դեսպանը։ Նա նշել է, որ Ուկրաինային այդ օգնությունն անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ։