Երեկ՝ մարտի 14-ին, տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75%։
ԿԲ-ն որոշել է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 31-ի նիստում ևս ԿԲ խորհուրդը որոշել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 10.75%:
ԿԲ-ն որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
15:44, 15 մարտ 2023