Հետևեք մեզ։

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի արտգործնախարարի այցը Թուրքիա

21:49, 15 փետրվար 2023
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի արտգործնախարարի այցը Թուրքիա

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

 

«Ֆրանսիան ողջունում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա՝ երկրաշարժից տուժած բնակչությանն աջակցելու գործում Հայաստանի ներդրման համատեքստում։ Եվրոպայի հարցերով եւ արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան սեպտեմբերին Թուրքիա կատարած այցի ժամանակ ասել էր, որ Ֆրանսիան խրախուսում է Հայաստանի եւ Թուրքիայի ջանքերը՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։