Մարտի 14-ի առավոտյան ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի Ռոմանոս Մելիքյան և Տիչինայի փողոցների խաչմերուկում մի տղամարդ փակել էր տաքսի մեքենայի ճանապարհը, վիճել ուղևորուհու հետ, ապա կրակել նրա ուղղությամբ, ապա՝ ինքն իրեն: Մարմնական վնասվածքներ ստացած կինն ու տղամարդը տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։
ՆԳՆ լրատվության վարչությունից հայտնում են, որ ահազանգին արագ արձագանքած Մալաթիայի ոստիկանները իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված կինն ու 42-ամյա մերձավանցի տղամարդը նախկին ամուսիններ են, որ տղամարդը հարկադրաբար կանգնեցրել էր տաքսին, իջեցրել նախկին կնոջը, վիճել հետը, ապա կրակոցներ արձակել։ Դեպքի վայրի զննությամբ ատրճանակը հայտնաբերվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Երևանում տղամարդը փակել է տաքսիի ճանապարհը, որում եղել է իր նախկին կինը, կրակել է նրա ուղղությամբ, ապա ինքն իրեն (տեսանյութ)
20:59, 15 մարտ 2023