Հետևեք մեզ։

Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախ մտնող գազատար խողովակի աշխատանքը

22:25, 15 փետրվար 2023
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախ մտնող գազատար խողովակի աշխատանքը

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը։

 

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

 

Առաջիկայում գազի առկա խիստ սահմանափակ ծավալով կապահովվեն գազալցակայանները, ինչից հետո կդադարի նաև դրանց աշխատանքը։ Նման վարքագծով Ադրբեջանը ձմռան ցուրտ եղանակին և գիշերային ժամերին միացնելով և ապա անմիջապես արգելափակելով Հայաստանից Արցախ գազամատակարարումը, նպատակ ունի ստեղծել խնդիրներ և արտակարգ պատահարներ։ Խնդրում ենք զգոն լինել և պահպանել անվտանգության կանոնները: