Հետևեք մեզ։

Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ի նիստի հայտ է ներկայացրել՝ հաշվի առնելով «Հյուսիսային հոսքը» խափանելու մասին նոր տվյալները

00:25, 16 փետրվար 2023
Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ի նիստի հայտ է ներկայացրել՝ հաշվի առնելով «Հյուսիսային հոսքը» խափանելու մասին նոր տվյալները

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի հայտ է ներկայացրել՝ «Հյուսիսային հոսք 1» եւ «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերի խափանման վերաբերյալ նոր տվյալներ ստանալուց հետո։ Այս մասին Telegram-ալիքում հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

 

«Հյուսիսային հոսք» գազատարի ճյուղերի խափանման վերաբերյալ նոր տեղեկատվության լույսի ներքո մենք խնդրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել փետրվարի 22-ին Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 23:00-ին)»,- գրել է դիվանագետը։