Հետևեք մեզ։

Համաշխարհային բանկի ղեկավարը հայտարարել է պաշտոնից վաղաժամ հեռանալու մտադրության մասին

02:16, 16 փետրվար 2023
Համաշխարհային բանկի ղեկավարը հայտարարել է պաշտոնից վաղաժամ հեռանալու մտադրության մասին

Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մալփասը հայտարարել է առաջիկա ամիսներին պաշտոնը լքելու մտադրության մասին, ասվում է նրա տարածած հայտարարության մեջ։Այսինքն, նա պաշտոնը կլքի նախքան դրա ավարտը։

 

«Հարգելի գործընկերներ, հայտնում եմ ձեզ, որ խորհրդին տեղեկացրել եմ մինչեւ այս ֆինանսական տարվա ավարտը Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնից հեռանալու իմ մտադրության մասին: Ես շատ գոհ եմ այն առաջընթացից, որին հաջողվել է հասնել մեր աշխատանքի հիմնական ուղղություններում… եւ ենթադրում եմ, որ հաջորդ մի քանի ամիսները հիանալի հնարավորություն կընձեռեն ղեկավարության սահուն փոփոխության համար»,- ասել է Մալփասն իր աշխատակիցներին: