Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի ձերբակալությանն ու քովիդի շրջանում տեղի ունեցած ենթադրյալ չարաշահումների թեմային՝ ասաց, որ եթե նախաքննությունը նպատակահարմար գտնի իրեն ևս հրավիրել հարցաքննության, ապա ինքը կգնա և կհարցաքննվի։
«Կարծում եմ՝ հարցաքննությունը ինտերվյու չի, որ պատրաստ լինեմ կամ չլինեմ, անհրաժեշտության դեպքում՝ միանշանակ»,-ասաց Ավանեսյանը։ Հարցին, թե ինքը կարո՞ղ է ասել, որ իրենից առաջ եղած նախարարի պաշտոնավարման ժամանակ իսկապես եղել են չարաշահումներ, հատկապես կորոնավիրուսի տարածման շրջանում, Ավանեսյանն ասաց․ «Նախ ես կխնդրեմ պահպանել անմեղության կանխավարկածը և խոսել փաստագրված հանգամանքի մասին, երբ որ կլինի վերջին ատյանի դատական ակտը։ իսկ այս պահին ընթանում է նախաքննություն»։ Նա համանման այլ հարցերի ևս նույնատիպ պատասխան տվեց, որ երբ հաստատվի դատավճիռ, նոր այդ հարցերին ինքը կպատասխանի, իսկ այս պահին նախաքննություն է ընթանում։