Հայաստանում կարմրուկի վարակման 59 դեպք է գրանցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կարմրուկի դեպքերը լոկալ չեն։ Կան դեպքեր և Երևանում, և մարզերում։ Այսօր ունենք 59 դեպք։ Քաղաքացիների մեծ մասն արդեն դուրս է գրվել կամ կարիք չի ունեցել հոսպիտալացման։ Ընդամենը մի քանի հոգի է այս պահին շարունակում իր բուժումը։ Բարեբախտաբար, նրանց վիճակը դեպի լավացում է գնում»,- ասաց նախարարը, մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ կարմրուկի դեպքեր են գրանցվել նաև Արմավիրում։