Վերաքննիչ դատարանը, քննելով դատախազության բողոքը, Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել։
Այս մասին հայտնեցին ԲԴԽ մամուլի ծառայությունից։
Նշենք, որ Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը մերժել էր Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի գլխավորությամբ։