Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ կմեկնի Մյունխեն․ Աննա Հակոբյանը հանդիպումներ կունենա

13:03, 16 փետրվար 2023
Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ կմեկնի Մյունխեն․ Աննա Հակոբյանը հանդիպումներ կունենա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կմեկնի Մյուխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

 

Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

 

Նախատեսված է նաև տիկին Հակոբյանի հանդիպումը «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի հետ: