Հետևեք մեզ։

Համաշխարհային բանկին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին վարկերի 36%-ը

18:32, 29 հունվար 2023
Համաշխարհային բանկին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին վարկերի 36%-ը

2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանը մոտ 4 մլրդ 504 մլն դոլարի արտաքին վարկեր ունի: Սա Հայաստանի արտաքին պարտքի մոտ 70%-ն է: Վարկատուներն են միջազգային կառույցներն ու պետությունները:

Տարիներ շարունակ Հայաստանի խոշորագույն վարկատուն Համաշխարհային բանկն (ՀԲ) է: Համաշխարհային բանկը փաստացի երկու կառույցից է բաղկացած՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից և Զարգացման միջազգային ընկերակցությունից: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին է բաժին հասնում Հայաստանի արտաքին վարկերի 18.4%-ը, իսկ Զարգացման միջազգային ընկերակցությանը՝ 17.6%-ը:

Այդպիսով, 2022 թվականի վերջի դրությամբ Համաշխարհային բանկին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին վարկերի 36%-ը՝ երկու կառույցի վարկերը միասին:

Հայաստանի երկրորդ խոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն է՝ 18.8% տեսակարար կշռով:

Երրորդ խոշոր վարկատուն Արժույթի միջազգային հիմնադրամն է՝ 8.4%-ով:

Հաջորդում են Եվրասիական զարգացման բանկը, պետություններից՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան ու Ճապոնիան:

Մյուս երկրներն ու կազմակերպությունները համեմատաբար փոքր կշիռ ունեն: 

Վերլուծական