95 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի վերջին գլխավոր հրամանատար, նավատորմի ծովակալ Վլադիմիր Չերնավինը։ Այս մասին հայտնել է Զվեզդա հեռուստաալիքը՝ վկայակոչելով զորահրամանատարի դստերը։
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Միտիշչախ զինվորական հուշահամալիրում։
Վլադիմիր Չերնավինը ծնվել է 1928 թվականի ապրիլի 22-ին Ուկրաինական ԽՍՀ–ում։ 1962 թ-ին նրա հրամանատարության ներքո գտնվող K-21 սուզանավը, առաջին անգամ հայրենական նավատորմում կատարեց ինքնավար նավարկություն` 50 օր տևողությամբ։ Այն անցավ Արկտիկայի սառույցների տակով` մշակեց սառույցի տակ լողի և մագլցման մեթոդաբանությունը։