Սա պատմական որոշում է։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ իր ամենօրյա ուղերձում, անդրադառնալով Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու Միջազգային քրեական դատարանի որոշմանը։
«Այդպիսի հանցավոր գործողություն հնարավոր չէր կատարել առանց ահաբեկիչ-երկրի գլխավոր ղեկավարության հրամանի։ Երեխաներին ընտանիքներից բաժանելը, հարազատների հետ կապվելու ցանկացած հնարավորությունից զրկելը, երեխաներին Ռուսաստանի տարածքում թաղելը, հեռավոր տարածաշրջաններով ցրելը՝ այս ամենը ակնհայտորեն ռուսական պետական քաղաքականություն է»,-ասել է Զելենսկին և երախտագիտություն հայտնել Միջազգային քրեական դատարանին և բոլորին, ովքեր օգնում իրենց պայքարել հանուն արդարության։
Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը ձերբակալելու օրդեր է տվել ՌԴ նախագահին և նախագահին կից երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային։