Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» քրդամետ կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը Twitter-ում գրառում է արել երկրաշարժից հետո Թուրքիային օգնության հասած երկրների վերաբերյալ։
Նա մեջբերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այլ երկրներին բազմիցս հնչեցրած այն հայտնի սպառնալիքը, թե «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»։ Դեմիրթաշը թուրքական իշխանություններին նկատել է տալիս, որ «ում դուք թշնամի էիք համարում ու սպառնում, մի առավոտ հանկարծակի եկան օգնության»։
«Մինչ շարունակում ենք միասին բուժել մեր վերքերը, մեր բոլոր բարեկամներին աշխարհի բոլոր լեզուներով շնորհակալություն»,-ընդգծել է ընդդիմադիր գործիչը և տարբեր լեզուներով՝ այդ թվում նաև հայերեն, գրել «շնորհակալություն» բառը։