Հետևեք մեզ։

Կենսական է ազգային ինքնագիտակցություն ունեցող մտավորականությունը, որին բնաջնջեցին և վարձկան դարձրին. Տեր Ասողիկ

01:27, 21 սեպտեմբեր 2023
Կենսական է ազգային ինքնագիտակցություն ունեցող մտավորականությունը, որին բնաջնջեցին և վարձկան դարձրին. Տեր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

 

«Պետության գերխնդիրներից առաջինը պետք է լինի գիտության, կրթության, մշակույթի զարգացումը և սփռումն ի հայս. այս զորեղ հիմքի վրա էլ հարկավոր է իրագործել ազգակերտումը: Մեզ համար կենսական է ազգային ինքնագիտակցություն և զգացմունքներ, հավատամք ունեցող մտավորականությունը:

 

Արդարև, մեր բոլոր ձախողումների և կորուստների պատճառն այդ դասի չգոյությունն է... Հետևողական կերպով այդ դասը բնաջնջեցին և վարձկան դարձրեցին:

 

Բայց կա՛ն ընտիր սերմնահատիկները, և դրանք դեռ պտուղ են տալու՝ բազում արդյունք:

 

Անկախության տոնին ընդառաջ ուխտենք, որ ամեն մեկս մեր կարելին ի սպաս է դնելու, որպեսզի հայ իրականությունն ունենա վերոբնութագրյալ մտավորականությունը: Ազնվական զարմ, որն էլ կերտելու է հույսի, լույսի և հզոր հայրենիքը: Ես հավատում եմ, համոզված եմ և հանուն այս գաղափարի էլ իմ կյանքն ու անձն եմ դրել:

 

Կեցցե Հավիտենական և միացյալ և աստվածային Հայաստանը»։