Հետևեք մեզ։

Եվլախում Բաքվի և ԼՂ հայերի ներկայացուցիչների միջև բանակցություններն ավարտվել են (թարմացվող)

10:36, 21 սեպտեմբեր 2023
Եվլախում Բաքվի և ԼՂ հայերի ներկայացուցիչների միջև բանակցություններն ավարտվել են (թարմացվող)

13։25

 

Եվլախում Բաքվի և ԼՂ հայերի ներկայացուցիչների միջև բանակցություններն ավարտվել են։ Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ղարաբաղում բնակվող հայ բնակիչների վերաինտեգրման հարցերը։

 

10։36

 

Եվլախում մեկնարկել են բանակցությունները Բաքվի և ԼՂ հայերի ներկայացուցիչների միջև։

 

Հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ ԼՂ պատվիրակության կազմում են Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։

 

Բանակցություններում ադրբեջանական կողմին ներկայացնում է Ռամին Մամմեդովը, որին ավելի վաղ Ալիևը նշանակել էր ԼՂ-ում հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։

 

Հիշեցնենք, որ Եվլախում Արցախի հայ բնակիչները Ադրբեջանի ներկայացուցիչների հետ քննարկելու են Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների հիման վրա նրանց իրավունքների և վերաինտեգրման հարցերը։

 

Հանդիպմանը նախորդած տեսանյութերը հասանելի են Hayastan.news-ի թելեգրամյան ալիքում։