Վերջին շրջանում հաճախ եմ քննադատվում, որ արտաքին և տարածաշրջանային քաղաքականություն վարելիս հենվում եմ 1991թ. դեկտեմբերի Ալմաթայի հռչակագրին և դրա հետ փոխկապակցված փաստաթղթերի վրա, որոնք ստորագրվել են նաև ՀՀ կողմից: Ալմաթայի հռչակագիրն ու նրա հետ փոխկապակցված փաստաթղթերը ՀՀ անկախության հիմնական գործոններից են, որով արձանագրվում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 12-ի, այդ թվում՝ Հայաստանի անկախացման քացաքական ու իրավական հիմքը։
Այս մասին ՀՀ Անկախության օրվա իր ուղերրձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձ հղելով ՀՀ անկախության օրվա առթիվ։
«Այդ փաստաթղթի վրա հենված քաղաքականությունից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից, ինքնիշխանությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են՝ դրանից բխող հետևանքներով»,- ասաց վարչապետը։