Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային խնդիրները կարող են լուծվել երկխոսության միջոցով։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է միջնորդ հանդիսանալ հարևան պետությունների միջև լարվածությունը թուլացնելու հարցում»,- ասել է Ռաիսին` ընդգծելով, որ Իրանը երբեք թույլ չի տա տարածաշրջանում աշխարհաքաղաքական դիրքերի փոփոխություն:
Նա հավելել է, որ կողմերին հասցվել է ուղերձը, որ Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական որևէ փոփոխության, և նրանք երաշխավորել են, որ որևէ քայլ չեն անի Իրանի այս մոտեցման դեմ։