Ադրբեջանական կողմը խախտել է կրակը դադարեցնելու մասին սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածությունը և Ստեփանակերտի մատույցներում կիրառել հրաձգային զինատեսակներ: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում՝ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:
Հորդորում ենք չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին: