Հաթերքում Ադրբեջանը նախնական տվյալներով մեկ քաղաքացիական անձի է այսօր սպանել:
Այս մասին հաղորդում է Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը և պայմանավորվածությունները։ Մինչ արցախյան պատվիրակությունը գնացել է Եվլախ՝ ադրբեջանական պայմաններով բանակցելու, նրանց ուժերը սկսել են կրակել Ստեփանակերտի վերևում՝ մտնելով այնտեղի որոշ բնակելի թաղամասեր։ Լսվում է փոխհրաձգություն։
Ադրբեջանցիները ոչ միայն երեկ ժամը 13.00-ին չեն դադարեցրել կրակը՝ մի քանի ժամ կրակելով և շարժվելով տարբեր ուղղություններով, այլև այսօր շարունակվում են խախտումները։
Այժմ կրակելով շարժվում են դեպի Ստեփանակերտ»,- գրել է նա։