ԼՂ ներկայացուցիչները երեքուկես ժամ տևած բանակցություններից հետո լքել են Եվլախի վարչական շրջանի շենքը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հայկական կողմը խաղաղապահների ուղեկցությամբ հեռացել է բանակցությունների վայրից։
Նշենք, որ ԼՂ պատվիրակության կազմում էին Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։