Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը արաբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է, որ մեկ հանդիպման ընթացքում խնդիրները չէին լուծվելու, նման ակնկալիք ունենալը դժվար էր։
«Դժվար է ակնկալել, որ ղարաբաղցի հայերի և ադրբեջանական բոլոր խնդիրների լուծումը Եվլախում տեղի կունենա մեկ հանդիպման ընթացքում։ Նման հանդիպումներ շատ են լինելու։
Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության պայմանագրի կնքմանը, որը վերջ կդնի երկարաժամկետ հակամարտությանը»,- ասել է Ամիրբեկովը, հայտնում է աղբյուրը։