Այսօր Կրեմլում կայացել է Չինաստանի ու Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը։ Չինաստանի ղեկավարի հետ հանդիպման սկզբում ՌԴ ղեկավարն ասել է, որ ուրախ է հնարավորություն ունենալ անձամբ շնորհավորել գործընկոջը վերընտրվելու կապակցությամբ։
Մոսկվան ծանոթացել է Ուկրաինայի հակամարտությունը լուծելու Պեկինի առաջարկներին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահի հետ հանդիպմանը, Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը հարգում է խաղաղ կարգավորման վերաբերյալ Չինաստանի նախաձեռնությունները։ Երկկողմանի հանդիպումն անցնում է ջերմ մթնոլորոտում, ռուսական լրատվամիջոցներն առանձնացրել են Ծինփինի արտահայտությունը․«Սի Ծինպինը Վլադիմիր Պուտինին անվանել է՝ սիրելի ընկեր»։