Հետևեք մեզ։

Ադրբեջանում մահացած զինծառայողի դագաղի մեջ մարմնի փոխարեն հայտնաբերվել է ավազով լցված տոպրակ (տեսանյութ)

14:37, 21 սեպտեմբեր 2023
Ադրբեջանում մահացած զինծառայողի դագաղի մեջ մարմնի փոխարեն հայտնաբերվել է ավազով լցված տոպրակ (տեսանյութ)

Ադրբեջանի Աղջաբեդի քաղաքի Հինդարխ շրջանում բողոքի ակցիաներ են սկսվել։

Տեղի բնակիչները ցնցվել են, երբ բացել են մահացած զինծառայողի դագաղը, որտեղ զինվորի մարմնի փոխարեն հայտնաբերել են ավազով լցված տոպրակ։

Բողոքի ալիք բարձրացրած քաղաքացիները գերեզմանոցի տարածքից վռնդել են քաղաքապետին, ով մասնակցում էր հուղարկավորության արարողությանը։

Տեսանյութը՝ Hayastan.news-ի թելեգրամյան ալիքում։