Հետևեք մեզ։

ԼՂ-ում խաղաղապահների սպանության համար պաշտոնազրկված հրամանատարը Ապրիլյան և 44-օրյա պատերազմի մասնակից է, մասնակցել է Ջրականի և Կովսականի գրավմանը

15:59, 21 սեպտեմբեր 2023
ԼՂ-ում խաղաղապահների սպանության համար պաշտոնազրկված հրամանատարը Ապրիլյան և 44-օրյա պատերազմի մասնակից է, մասնակցել է Ջրականի և Կովսականի գրավմանը

Պարզվել է 8 ռուս զինծառայողների սպանության համար պաշտոնանկ արված ադրբեջանցի հրամանատարի ինքնությունը։ Նա Ադրբեջանի ՊՆ ԶՈՒ 1-ին կորպուսի հրամանատար Գիյաս Աբբասովն է։

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ զինվորները, ովքեր կրակել են ռուս խաղաղապահների մեքենայի վրա, այն շփոթել են հայկական մեքենայի հետ։

Հայտնի է, որ Աբբասովը այդ պաշտոնում նշանակվել է Հիքմեթ Հասանովի փոխարեն 44-օրյա պատերազմում « լավ արդյունքներ գրանցելու համար»։  Այդ «լավ արդյունքների» համար նա պարգևատրվել է «Երկրին ծառայության համար», «Հանուն երկրի», «Ջաբրայիլի (խմբ․ Ջրական) ազատագրման համար» և «Զանգելանի (խմբ․ Կովսական) ազատագրման համար» մեդալներով։ Աբբասովը նաև Ապրիլյան մարտերի մասնակիցներից է։ 
Մինչ այդ նա եղել է Ադրբեջանի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը։