Հայրենիքն ու պետությունը ստեղծվում են ծանր և դարերի աշխատանքով։ Մենք պատասխանատու ենք անցած և ապագա սերունդների առաջ՝ պահպանելու մեր հայրենիքն ու պետությունը։ Այս մասին Ստեփանակերտից ուղիղ եթերում ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ շնորհավորելով ՀՀ-ին Անկախության օրվա առթիվ։
«Ունենք երկու պետություն՝ Հայաստան և Արցախ։ Նրանք պետք է մի օր միանան, դա է մեր նպատակը եղել և կլինի միշտ։ Ոչ ոք իրավուքն չունի դավաճանելու այդ գաղափարը»,- ասել է նա։