Այսօր Արցախի ներկան ու Հայաստանի ապագան փրկելու ժամանակն է, պետք է համախմբվենք համազգային մեկ հանձնառության շուրջ։
Անթիլիասի մայրավանքից այսպիսի կոչով դիմեց Մեծի տան Կիլիկիո թեմի առաջնորդ Արամ Ա. կաթողիկոսը։
Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ողջ հայությունը պետք է ոտքի կանգնի, ինչպես նաև` պետք է տեղի ունենա համազգային հանդիպում ՀՀ պետական, քաղաքական, հոգևոր ու հասարակական գործիչների մասնակցությամբ` կազմելու համար իրատես ու խոհուն մոտեցումով նոր ռազմավարություն, ասաց Կաթողիկոսը։