Հիմա դժվար թե որևէ մեկը ձեռնամուխ լինի ժամանակային շրջանակ սահմանելու խաղաղության պայմանագրի կնքման համար, բայց հաշվի առնելով, որ Ղարաբաղի՝ որպես այդպիսին պատկանելու հիմնական խնդիրն այժմ լուծված է՝ այն լուծվել է Հայաստանի որոշմամբ, ապա կարելի է ասել, որ զգալի առաջընթաց է ապահովվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքերով, «իհարկե, դեռևս շատ տեխնիկական խնդիրներ կան մինչև այս համաձայնագրի վրա աշխատանքի ավարտը»:
«Բայց դրա համար բոլոր նախադրյալները կան, և եթե բարի կամք լինի, հնարավոր կլինի հասնել վերջնագծին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը հավելել է, որ տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների բացման հետ կապված կոնկրետություններ դեռ չկան։