Հետևեք մեզ։

Կրեմլն՝ Արցախից փախստականներ ընդունելու հնարավորության մասին

17:27, 21 սեպտեմբեր 2023
Կրեմլն՝ Արցախից փախստականներ ընդունելու հնարավորության մասին

Ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրել, որպեսզի օգնեն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հեռանալ վտանգավոր տարածքներից, Մոսկվան հույս ունի, որ տարածաշրջանում տևական զինադադար կլինի։ Այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Պեսկովը։

Հարցին, թե Ռուսաստանը կարո՞ղ է ընդունել Ղարաբաղի տարհանված բնակիչներին, նա պատասխանել է. «Մենք դեռ չգիտենք, թե ինչպես դրա անհրաժեշտությունը կառաջանա։ Մեր խաղաղապահները մատուցել են բոլոր անհրաժեշտ ծառայությունները և ջանքեր գործադրել՝ օգնելու այդ մարդկանց հեռանալ վտանգավոր տարածքներից»: