Հետևեք մեզ։

Կառավարության անդամները, ՔՊ-ական պատգամավորները կիսում են այս օրհասական պահի ողջ պատասխանատվությունը․ ՀՅԴ-ն կոչ է անում նրանց միանալ ժողովրդին

17:42, 21 սեպտեմբեր 2023
Կառավարության անդամները, ՔՊ-ական պատգամավորները կիսում են այս օրհասական պահի ողջ պատասխանատվությունը․ ՀՅԴ-ն կոչ է անում նրանց միանալ ժողովրդին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը․

«Ցեղասպանությունը չկանխելը և բոլոր միջոցներով դրա իրականացումը չդադարեցնելը միջազգային իրավունքի նորմերով ծանրագույն հանցագործություն է։

Այս պահին Արդբեջանն Արցախում հայության ցեղասպանության է իրականցնում։ Այն տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանությունների հանցավոր թողտվությամբ ու լուռ համաձայնությամբ։

Նիկոլ Փաշինյանը արցախահայության ցեղասպանության հանցակիցն է։ ՀՀ կառավարության անդամները, քաղաքական մեծամասնությունը, ՀՀ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կիսում են այս օրհասական պահի ողջ պատասխանատվությունը։

Կոչ ենք ուղղում նրանց՝ գնահատել պահի ծայրահեղությունը, առերեսվել իրականությանը, ցուցաբերել քաղաքական և քաղացիական խիզախում, մերժել Նիկոլ Փաշինյանի ցեղասապան քաղաքականությունը և միանալ ժողովրդին։

Սա դավաճանի խարանից մաքրվելու վերջին հնարավորությունն է, այլապես անխուսափելի պատասխանատվության եք ենթարկվելու և պատմության մեջ մնալու եք որպես ցեղասպանության հանցակից։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն  մարմին 

Երեւան

21 սեպտեմբերի, 2023 թ.»