Հետևեք մեզ։

«Հուսով ենք, որ Հայաստանը խոսքով և գործով կճանաչի Ղարաբաղը Ադրբեջանի մաս»․ Ադրբեջանի ԱԳՆ

17:48, 21 սեպտեմբեր 2023
«Հուսով ենք, որ Հայաստանը խոսքով և գործով կճանաչի Ղարաբաղը Ադրբեջանի մաս»․ Ադրբեջանի ԱԳՆ

«Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի կողմից իրականացվող միջոցառումները խաղաղություն և առաջընթաց կբերեն տարածաշրջանին»։

Այս մասին «The Insider»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Մենք հույս ունենք, որ դրանից հետո Ադրբեջանը և Հայաստանը կունենան ավելի լավ ապագա, հող կստեղծվի և առաջընթաց կապահովվի երկու երկրների միջև խաղաղության գործընթացում։

Հայաստանի կողմից վերջին երկու օրերին ռազմական էսկալացիայի բացակայությունը դրական նշան է։ Հուսով ենք, որ Հայաստանը զերծ կմնա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարություններից ու քայլեր ձեռնարկելուց, և Ղարաբաղը կճանաչի որպես Ադրբեջանի մաս՝ խոսքով և գործով»։