Լեռնային Ղարաբաղում մինչ այս պահը ՊԲ ստորաբաժանումները շարունակում եմ մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին։
Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, թե ադրբեջանական զինուժը ևս գտնվում է այն վայրերում, որտեղ եղել է հրադադարի պահին։
«Ընդհանուր առմամբ հրադադարը պահպանվում է, տեղ-տեղ որոշակի խախտումներ լինում են»,- ասաց Փաշինյանը։