ԼՂ-ում էվակուացիան այս իրավիճակի «պլան Ա-ն» չպետք է լինի, նույնիսկ «պլան Բ»-ն չպետք է լինի։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Բայց պետք է լինի «պլան Գ»-ն այն նկատառումով, որ հանկարծ չստացվի՝ մենք մեր ձեռքով էթնիկ զտում ենք անում՝ դրա պատասխանատվությունից ու մեղավորությունից ամբողջությամբ մաքրելով Ադրբեջանին»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե քաղաքացիական բնակչությանը ուղիղ վտանգ չկա։ «Կան տեղահանված քաղաքացիներ, բայց միջազգային շփումներով մենք խնդիր ենք դնում, որ նրանք վերադառանան իրենց տներ»,- ասաց Փաշինյանը։