Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանը ներկայացրեց Ազգային կոմիտեի կազմը, որը պետք է զբաղվի կազմակերպչական գործունեությամբ։
Թեև Կոմիտեն պետք է կազմված լիներ 11 հոգուց, Վազգեն Մանուկյանը հրապարակեց կոմիտեի առայժմ միայն 5 անդամների անունները։ Նրանք են՝ Հայկ Մամիջանյանը, Ավետիք Չալաբյանը, Անդրանիկ Թևանյանը, Իշխան Սաղաթելյանը, Վազգեն Մանուկյանը։