Ընդդիմությունն «Ազգային կոմիտե» է կազմել, որի կազմում են նաև Վազգեն Մանուկյանը, Հայկ Մամիջանյանը, Ավետիք Չալաբյանը, Անդրանիկ Թևանյանը և Իշխան Սաղաթելյանը։ Այս մասին Հրապարակում հայտնեց ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները, որին պետք է միանա նաև շրջանների բնակչությունը և հարցն այս կենտրոնում է լուծվելու: Մենք պետք է հարցի լուծում տանք հնարավորինս լեգիտիմ և շուտ պետք է սկսել անհնազանդության ակցիաները», ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ վաղը՝ Կառավարության նիստի մեկնարկից առաջ՝ ժամը 10։00-ին շրջափակելու են Կառավարության շենքը։