Հետևեք մեզ։

Իշխանականներին լուսաբանող լրատվամիջոցների հրապարակումներին Դատախազությունն ընթացք տվե՞լ է, թե՞ ոչ, կհայտնի միայն գրավոր

20:23, 21 սեպտեմբեր 2023
Իշխանականներին լուսաբանող լրատվամիջոցների հրապարակումներին Դատախազությունն ընթացք տվե՞լ է, թե՞ ոչ, կհայտնի միայն գրավոր

ՀՀ դատախազությունը, որը ղեկավարում է Փաշինյանի նախկին օգնականը, գրավոր հարցումով է շփվում լրագրողների հետ․ թե դա ինչով է պայմանավորված՝ մեկ այլ առիթով, որովհետև այն պարզունակ սիրո հետ կապ ունի։ Արդեն երկու օր է՝ իրավապահ մարմինները տասնյակ-հարյուրավոր տեսագրություններ են նայել, քրեական վարույթներ հարուցել, նույնականացրել տվյալները, զեկուցել Փաշինյանին, որի արդյունքում անձամբ ինքը հայտնեց, թե ովքեր են ցույցի մասնակիցները․ բայց իշխանությանն ակտիվ լուսաբանող, իսկ քաղաքացիներին «ջարդարար» համարող լրատվամիջոցներում ատելության քարոզը փաստացի չեն պարզել։

 

Ինչու՞ չեն պարզել, որովհետև հաղորդագրություն չեն տարածել։  Իսկ թե գոնե նկատե՞լ են, թե՞ ոչ, ոստիկանություն ուղարկվե՞լ է, թե՞ ոչ Hayastan.news-ը հարցրեց Դատախազությանը։ Պարզվեց,  որպեսզի հանրությունն իմանա «այո», կամ «ոչ» պատասխանը, կրկին գրավոր հարցումով կպատասխանեն՝ 5-30 օր։  Իշխանությանը, այդ թվում, հավանաբար, նաև իշխանական օգնականներին (երբևէ չեմ հետևել) գովաբանող լրատվամիջոցներին նկատմամբ որևէ բան ուսումնասիրելու, ընթացք տալու ու պատասխանատվության ենթարկելու համար գրավոր հարցում ուղարկել պետք չէ, պատասխանը պարզ է՝ եթե արցախցիներին վերաբերող հրապարակումներն արդեն ուսումնասիրվեին, ապա Դատախազությունն այդ մասին կհայտներ, բացի այդ՝ ինչպես կասեր Փաշինյանը՝ «բախտերդ փորձեք»։ Ինչևէ, հետևելով ընթացքին, եզրակացություն կկազմենք նաև նախադեպից։

 

Խմբագրությունը դիտավորյալ  նյութին կից չի ներկայացնում լրատվամիջոցների անուններն ու ատելություն տարածող հրապարակումները։