Արցախի ու արցախցիների ճակատագրի համար փողոց դուրս եկած քաղաքացիներն այսօր դադարեցրին անհնազանդության ակցիաները, վաղը 7։30-ից անհնազանդության ակցիաները կշարունակվեն։
Քաղաքացիները օրակարգում են պահում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, ինչպես նաև իշխանություններից պահանջում են հումանիտար միջանցք բացել արցախցիներին Հայաստան բերելու համար:
Նշենք, որ վաղը՝ 11:00-ին սպասվում է նաև կառավարության նիստ, և քաղաքացիները պատրաստվում են 10:00-ից շրջափակել կառավարության շենքը: