Հետևեք մեզ։

Փաշինյանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

22:30, 21 սեպտեմբեր 2023
Փաշինյանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը:

Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նախատեսվող ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին»:

Նշենք, որ կողմերը զրուցել էին նախօրեին։