Հետևեք մեզ։

Սարսանգի ջրամբարը հայտնվել է ադրբեջանական զինուժի տիրապետության տակ (լուսանկարներ)

22:57, 21 սեպտեմբեր 2023
Սարսանգի ջրամբարը հայտնվել է ադրբեջանական զինուժի տիրապետության տակ (լուսանկարներ)

Սարսանգի ջրամբարը հայտնվել է ադրբեջանական զինուժի տիրապետության տակ։ Այս մասին են փաստում ադրբեջանական զինուժի հրապարակած տեսանյութերը Սարսանգի ջրամբարի հարակից հատվածից։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են նրանք լուսանկարում և մեկնաբանում, որ այդուհետ ջրամբարը գտնվում է իրենց վերահսկողության ներքո։

 

Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի հյուսիսում՝ Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի միջին հոսանքում: 2020 թվականի պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ է անցել Արցախում գործող 30 հիդրոէլեկտրակայան: Այդուհետ տեղական էլեկտրաէներգիայի արտադրությունը գրեթե ամբողջ ծավալն արտադրում էր Սարսանգի ջրամբարի վրա կառուցված հէկ-ը։ Արցախի շրջափակման պայմաններում հէկ-ը գործել է գերծանրաբեռնված պայմաններում, ինչի հետևանքով ջրամբարում ջրի մակարդակն աննախադեպ իջել է։

 

No description available.

 

No description available.

 

No description available.

 

No description available.

No description available.