Երբ մեկ շաբաթ առաջ ասում էինք քվեարկել հանուն Անկախության և Ինքնիշխանության, հենց սրա համար էինք ասում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Պատերազմի մեջ չկարողացան ներքաշել, հետո նոր հիբրիդային պատերազմ սկսեցին սոխակովի և մյուսների համակարգմամբ...
Բայց հիբրիդային պատերազմում պետականության դեմ այս քայլերը ձախողվելու են: Հայաստանն ավելի ծանր փորձություններով է անցել: Բոլորիս ամուր նյարդեր ու սթափություն:
Չվախենաք...»,- գրել է նա։