Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրոսլավ Յենչան իր ելույթում անդրադարձել է այն հանգամանքին, որ ռազմական ագրեսիան սկսելուց առաջ այդ մասին Ադրբեջանը տեղյակ է պահել ռուս-թուրքական համակարգման կենտրոնին և ՌԴ խաղաղապահներին:
Նա նշել է, որ ՄԱԿ-ը ներկա չէ ՌԴ խաղաղապահների մանդատի ներքո գտնվող այդ տարածքում, ի վիճակի չէ հաստատել տարբեր պնդումները և մեղադրանքները:
«Թույլ տվեք, այնուամենայնիվ, հիշատակել գլխավոր քարտուղարի ծայրահեղ մտահոգությունն այն առումով, որ վերսկսվել են մարտական գործողությունները, որոնց պատճառով քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ են զոհվել»,- ասել է նա։
Նա կոչ է արել հետևել 2020 նոյեմբերի 9-ին ընդունված հրադադարի պայմանագրին, դարադեցնել մարտական գործողությունները, և հայտնել է իրենց պատրաստակամությունը՝ աջակցել խաղաղության գործընթացին։