Մեծամասշտաբ, պլանավորված հարձակում է եղել Լեռնային Ղարաբաղի դեմ, դա էթնիկ զտման փորձ էր։ Այս մասին Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«200 զոհ, 400 վիրավոր, ավելի քան 10 000 մարդ հարկադրաբար փնտրում են երեխաներին, մեկի երեխան սպանվել է, չեն կարողանում մարմինը տարհանել։ Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը տարածում են ԼՂ հայ կանանց նկարներ, խաղադրույքներ են դնում, թե ով ում է բռնաբարելու։ Այս ամենը կանխատեսելի էր, ահազանգում էինք այս մասին, իսկ միջազգային հանրությունը հրաժարվեց արձագանքել»,- ասել է Միրզոյանը և նշել, որ նախքան ռազմական գործողությունները ՀՀ-ն դիմել է միջազգային հանրությանը ԼՂ շրջափակման հարցով, սակայն կրկին արձագանք չի եղել։