Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոսել է Արցախում Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունների աղետալի հետևանքների մասին։
«Մարդիկ սովամահ են լինում, հիվանդանոցներում չկան դեղամիջոցներ, ԼՂ-ում կանայք վախենում են, որ ադրբեջանցիները բանտարկեն իրենց ամուսիններին։ Ադրբեջանի աչքերում երեխաները ահաբեկիչներ են։ Այս հալածանքները շարունակվելու են, քանի դեռ միջազգային հանրությունը հստակ միջոցներ չի ձեռնարկել»,- ասել է Միրզոյանը։
«Ձեզնից ոմանք շարունակում են ընդհանուր կոչեր անել հակամարտության կողմերին։ Այս մոտեցումը, այս եզրաբանությունն այլևս կիրառելի չէ, քանի որ չկան համակարտության կողմեր, կան ոճրագործներ և զոհեր։ Կոչ եմ անում ԼՂ-ում տեղակայել ՄԱԿ միջգերատեսչական առաքելություն, ապահովել ԿԽՄԿ-ի անխոչընդոտ գործունեությունը, նաև կոչ եմ անում պահանջել, որ Ադրբեջանի ռազմական ուժերը դուրս գան ԼՂ-ի քաղաքացիական բնակավայրերից», ասել է Միրզոյանը։