Հետևեք մեզ։

Մի քանի ժամ առաջ Հայաստանի վարչապետը հրապարակավ ասաց, որ Ղարաբաղում խաղաղ բնակչության համար ուղղակի սպառնալիք չկա․ Բայրամով

01:19, 22 սեպտեմբեր 2023
Մի քանի ժամ առաջ Հայաստանի վարչապետը հրապարակավ ասաց, որ Ղարաբաղում խաղաղ բնակչության համար ուղղակի սպառնալիք չկա․ Բայրամով

ՄԱԿ Անվտանգության խորհրդին ուղղված Հայաստանի դիմումը կապված է իր ինքնիշխան տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող տեղական հակաահաբեկչական միջոցառումների հետ և լիովին համապատասխան միջազգային իրավունքին, ուստի Հայաստանի դիմումը Անվտանգության խորհրդին ՄԱԿ-ի կանոնադրության պահանջների ակնհայտ խախտում է։ Այս մասին Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում իր ելույթում ասել է Ադրբեջանի ԱԳ  նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Իրականում, երբ այսօր հրավիրվել էր խորհուրդ՝ քննարկելու Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ ենթադրյալ մտահոգությունները, հակաահաբեկչական միջոցառումները տարածքում դադարեցված էին և այդպիսով գործնական վերաինտեգրման հնարավորությունը արդեն ստեղծվել է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների համար»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։ «Մի քանի ժամ առաջ ինքը՝ Հայաստանի վարչապետը, իր հայտարարության մեջ հրապարակավ խոստովանեց, որ Ղարաբաղում խաղաղ բնակչության համար ուղղակի սպառնալիք չկա»։