«Բաքուն համաներում է նախատեսում Ղարաբաղում այն հայ զինվորների համար, ովքեր վայր են դնում զենքերը»։ Այս մասին Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Նույնիսկ նախկին զինվորականների և մարտիկների համար, եթե նրանք կարող են դասակարգվել այդ կերպ, մենք համաներում ենք նախատեսում», - ասել է Հաջիևը:
Միաժամանակ նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղից որոշ հայտարարություններ են լսել առ այն, որ որոշ մարդիկ հրաժարվում են ընդունել Բաքվի պայմանները և շարունակելու են դիմադրությունը։